Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

Archive

WiseLogger- ի տվյալների լոգերները կարող են օգտագործվել տարբեր ծրագրերում, ինչպիսիք են արդյունաբերական արտադրությունը եւ ավտոմատացումը, հեռավոր մոնիտորինգը, ավտոմոբիլային արդյունաբերությունը, տվյալների հավաքագրումը, դեղագործական արտադրությունը եւ հետազոտությունը: Լուծումը շատ հարմար է եւ չի պահանջում ծրագրավորման որեւէ լեզվի իմացություն։ Այն կարող է օգտագործվել տարբեր սենսորների եւ ակտուարատների հետ համատեղ: ...

RiskSensor-ը ռիսկերի կառավարման գործիքակազմ է, որը մասնագիտացած է գործառնական եւ շուկայական ռիսկերի կառավարման ավտոմատացման գործընթացում։ Ստարտափը նախատեսում է գործարկել իր լուծման բետա տարբերակը եւ ունենալ առաջին կոմերցիոն հաճախորդները 2019թ. ընթացքում: ...

Wirestock-ը հեղինակներին տրամադրում է մուտք սթոք կոնտենտի ամենախոշոր շուկաներ, ինչպես նաեւ ավտոմատացնում է ներկայացման բոլոր անհրաժեշտ քայլերը։ Wirestock-ի միջոցով հեղինակային իրավունքին առնչվող տեղեկատվությունը յուրաքանչյուր պրոդուկտի մասով գրանցվում է բլոկչեյնի վրա հիմնված հեղինակային իրավունքի ռեգիստրում, այդպիսով հեշտացնելով սեփականության ապացուցման գործընթացը: ...

Cow.Net սարքի նպատակն է ծառայել գյուղատնտեսական արդյունաբերությանը `բարձրացնելով գյուղացիական տնտեսությունների արդյունավետությունը: մոնիտորինգային սարքի միջոցով հնարավոր կլինի վերահսկել կովերի առողջությունը, բացահայտել ախտանիշները և խուսափել առողջական խնդիրների հետագա բարդություններից: Սարքը հետևելու է մարմնի ջերմաստիճանին, սրտի աշխատանքին, արյան մեջ թթվածնի մակարդակին, կալորիականության մակարդակին և կովերի առողջության այլ նշանակալի ցուցանիշներին: Cow.net- ը կօգնի կառավարել կովերին և օպտիմալացնել ֆերմերային տնտեսությունները, այդպիսով կնվազեցնի ֆիզիկական աշխատանքի քանակը և ծախսերը:...

STEP դրամաշնորհի միջոցով, Smart Electronics-ի թիմը մշակում է կողպեքի ժամանակակից դիզայնը եւ ծրագրում է ստեղծել ամենաքիչը հինգ օրինակ` դրանք մարքեթինգի համար օգտագործելու նպատակով։ Ստարտափը նախատեսում է առաջիկայում ավարտին հասցնել արտադրության աշխատանքները եւ ակտիվ մարքեթինգային արշավ սկսել, որոշակիացնելու եվրոպական եւ ամերիկյան շուկաներ մուտք գործելու ուղիները: ...

Light Tech-ի առաջնային նպատակն է ապահովել անվտանգ էվակուացիա եւ էվակուացիոն ելքերի նշանների տեսանելիություն՝ արտակարգ իրավիճակների ժամանակ (հրդեհ,, երկրաշարժ եւ այլն)։ Ստարտափի մյուս նպատակն է գիշերային ժամերին փողոցներում ապահովել տեսանելիություն՝ տրամադրելով ամուր, էներգիայից անկախ եւ սպասարկման կարիք չունեցող փողոցի եւ տեղեկատվական նշաններ։ ...

Lift Up-ի ստեղծած սարքը մեխանիկական է, թեթեւ եւ հեշտ օգտագործման համար։ Այն կարող է օգտագործվել բոլոր տեսակի, այդ թվում՝ մանկական սայլակների հետ։ Դրան գումարած, սարքը կարող է գործածվել օգտագործողի կողմից տեղում, աստիճաններին հասնելու պահին։ Ստարտափը ծրագրում է առաջիկայում ներկայացնել վերջնական թեստավորումն անցած սարքեր։ Թեստավորման գործընթացը կտեւի շուրջ մեկ տարի, համոզվելու համար, որ սարքերն անվտանգ են, հզոր եւ կարող են ծառայել երկար ժամանակ։ ...

D’efekt-ը նորարար հավելված է , որը թույլ է տալիս օգտագործողին ստեղծել յուրահատուկ տեսանյութեր եւ լուսանկարներ՝ շարժման վրա հիմնված էֆեկտների միջոցով: Հավելվածը յուրաքանչյուրին արտիստ դառնալու հնարավորություն է տալիս:...

EasyDMARC ստարտափի մշակած լուծումը կանխարգելում է էլ. նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումները: Թիրախում փոքր եւ միջին այն կազմակերպություններն են, որոնք ամսական ավելի քան 10,000 էլ. նամակ են ուղարկում` օգտագործելով էլեկտրոնային տարբեր միջոցներ: EasyDMARC-ն առանձնանում է իր խելացի հուշումների համակարգով, որը հնարավորություն է տալիս հաճախորդին առանց ռիսկերի վերափոխելու իր սեփական էլ.նամակագրության համակարգը` դարձնելով այն անվտանգ: Առաջիկա մեկ տարում ստարտափը նախատեսում է 20 անգամ մեծացնել սեփական ծառայության ծածկույթը եւ ավելի կատարելագործել ինտեգրացիոն համակարգը:...

Համակարգը կարողանում է հետեւել հաքերի քայլերին՝ առանց վերջինիս իմացության։ Հնարավոր է վայրկյանների ընթացքում հարյուրավոր թակարդներ տեղադրել՝ օգտագործելով շատ քիչ ռեսուրսներ։ Ստարտափի թիրախում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարեւորում են անվտանգությունը եւ ունեն բազմաթիվ սարքեր, որոնք պետք է պաշտպանել հարձակումներից։ ...