Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

Ծրագրեր

2017-2018 թթ-ին «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի  շրջանակում, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ համագործակցությամբ հայտարարեց Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության (STEP) և Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային (IMG) մրցույթները։ Դրամաշնորհային երկու ծրագրերն էլ նախատեսված էին տեխնիկական ուղղվածության ՓՄՁ-ների և ծրագրերի համար։ Երկու փուլից բաղկացած դրամաշնորհային վերոնշյալ երկու ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել է 34 ընկերություն ։ Առաջին փուլում ընկերությունները ստացել են 8 IMG և 5 STEP դրամաշնորհ (ընտրությունն իրականացվել է 2017 թ․), որի շրջանակում տրամադրվել է մինչև 50.000 եվրո և 15.000 եվրո ֆինանսավորում՝ 12 ամիսների համար։ Երկրորդ փուլում ընկերություններին հատկացվել է մինչև 30.000 եվրո և 4.000- 15.000 եվրո ծավալով 6 IMG և 15 STEP դրամաշնորհ՝ (ընտրությունն իրականացվել է 2018 թ․) համապատասխանաբար 9 և 6 ամիսների համար։

EU-GIZ IMG Program + -

Նորարարությանն ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի շրջանակում 2017, 2018/2019թ-ի ընթացքում հատկացվել է 18 դրամաշնորհ` 30.000 մինչև 50.000 եվրոյի չափով՝ նախատեսված առավելագույնը 12 ամիս տևողությամբ ծրագրերի համար:

Ծրագիրը նպատակ էր հետապնդում խթանել տեխնոլոգիաների յուրացման ընթացքն ու գիտական հետազոտությունների արդյունքների առևտրայնացումը, ինչպես նաև խրախուսել համագործակցություն գիտության և մասնավոր հատվածի, հատկապես հայաստանյան ՓՄՁ-ների միջև:

Մրցույթը դրամաշնորհառուներին աջակցել է նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը.

  • նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
  • մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
  • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:

Մրցույթին կարող էին մասնակցել հայաստանյան ընկերությունները, որոնք ունեին տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների ոլորտում, առնվազն մեկ տարի գրանցված էին Հայաստանի Հանրապետությունում և ի վիճակի էին ապահովել անհրաժեշտ համաֆինանսավորումը:

EU-GIZ STEP Program + -

Ծրագիրը նպատակ ուներ զարկ տալ ձեռներեցությանը և նորարարական տեխնոլոգիաների վրա հիմնված գաղափարների առաջխաղացմանը դեպի շուկա: Ծրագրի ընդհանուր նպատակն էր օգնել սկսնակ թիմերին, նորարարներին, գիտնականներին, ինժեներներին, հետազոտողներին և ձեռներեցներին ներկայացնել իրենց նորարարական ապրանքները շուկայում, ստեղծել նոր վենչուրային ձեռնարկություններ, և աջակցել նորարարությանն ու ձեռներեցությանը Հայաստանում:

Մրցույթին կարող էին մասնակցել 2-3 հոգուց բաղկացած սկսնակ թիմեր, ովքեր պատրաստ էին բարձր տեխնոլոգիական հիմք ունեցող գաղափարներ զարգացնել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ինժեներությունը, մաքուր տեխնոլոգիաները, կենսատեխնոլոգիաները: Բոլոր դիմորդները, ներառյալ դիմող թիմի բոլոր անդամները, պետք է լինեին ՀՀ քաղաքացիներ կամ ունենային մշտական բնակություն Հայաստանում և դիմումի ներկայացման պահին պետք է բնակվեին Հայաստանում:

Մրցույթը դրամաշնորհառուներին աջակցել է նաև իրականացնելով հետևյալ գործունեությունը՝

  • նախնական ֆինանսավորման հատկացում՝ համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված սկսնակ ընկերություններին,
  • մենթորություն, կապերի հաստատման հնարավորություններ, օգտագործողների պահանջների վրա հիմնված նորարարությունների առևտրայնացման ռազմավարությունների մասնագիտական վերլուծություններ և գործարարության զարգացում,
  • կապեր՝ պոտենցիալ ներդրողների հետ:

2017-2018 ժամանակահատվածում տրամադրվել են մինչև 10 դրամաշնորհ՝ յուրաքանչյուրը մինչև EUR 15,000 արժողությամբ և առավելագույնը՝ 12 ամիս տևողությամբ: Հայտարարվի 2 մրցութային շրջան: Յուրաքանչյուր ծրագիր պարտավորվում էր համաֆինանսավորել դրամաշնորհի արժողության 5%-ի չափով: Մրցույթի նպատակն էր աջակցել բարձր տեխնոլոգիական ուղղվածություն ունեցող ծրագրերին, հետևաբար դիմումները չպետք է ունենան վեբ հավելվածների և հարթակների ստեղծման ուղղվածություններ, ինչպիսիք են էլեկտրոնային առևտուրը և էլեկտրոնային այլ ծառայությունների հարթակները, բիզնեսի ընթացքի ավտոմատացման լուծումները, բջջային հավելվածներն ու ծառայությունները:

2017-2018 թթ-ին Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը (ՁԻՀ) «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի հետ համագործակցությամբ, որը համաֆինանսավորվում է Եվրամիության, ինչպես նաև Գերմանիայի դաշնային հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում է ԳՄՀԸ  «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավայի Կովկասում» ծրագրի  շրջանակում, իրականցրել է Գիտական և տեխնոլոգիական ձեռներեցության (STEP) և Նորարարություններին ուղղված համաֆինանսավորվող դրամաշնորհային (IMG) մրցույթները։ Դրամաշնորհային երկու ծրագրերն էլ նախատեսված էին տեխնիկական ուղղվածության ՓՄՁ-ների և ծրագրերի համար։ Երկու փուլից բաղկացած դրամաշնորհային վերոնշյալ երկու ծրագրերին ընդհանուր առմամբ մասնակցել է 34 ընկերություն ։ Առաջին փուլում ընկերությունները ստացել են 8 IMG և 5 STEP դրամաշնորհ (ընտրությունն իրականացվել է 2017 թ․), որի շրջանակում տրամադրվել է մինչև 50.000 եվրո և 15.000 եվրո ֆինանսավորում՝ 12 ամիսների համար։ Երկրորդ փուլում ընկերություններին հատկացվել է մինչև 30.000 եվրո և 4.000- 15.000 եվրո ծավալով 6 IMG և 15 STEP դրամաշնորհ՝ (ընտրությունն իրականացվել է 2018 թ․) համապատասխանաբար 9 և 6 ամիսների համար։

WB IMG Program + -

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում իրականացնում է Նորարարության զարգացման դրամաշնորհների մրցույթ։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները,  ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում հատկապես կարևորվելու են Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կստանան ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել 5.000.000 ՀՀ դրամից  մինչև 25.000.000 ՀՀ դրամ։

Նորարարության զարգացման համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանում կամ Երևանից մինչև 50 կմ հեռավորությամբ)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 50%-ի չափով։ Ծրագրի առավելագույն տևողությունը՝ 1 տարի է:

WB- RMG Program + -

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ»-ի ծրագրի շրջանակում իրականացնում է Նորարարության զարգացման դրամաշնորհների մրցույթ։

Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները,  ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։

Դրամաշնորհային մրցույթի այս փուլում հատկապես կարևորվելու են Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը։

Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն կստանան աշխատել նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ կստանան ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։

Դրամաշնորհային ծրագրով տրամադրվող համաֆինանսավորման գումարը կարող է լինել 5.000.000 ՀՀ դրամից  մինչև 25.000.000 ՀՀ դրամ։

Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների դեպքում (երբ ընկերությունը տեղակայված է Երևանից առնվազն 50 կմ հեռու)՝ ծրագրի ներկայացված բյուջեի 85%-ի չափով։ Ծրագրի առավելագույն տևողությունը՝ 1 տարի է: