Դրամաշնորհային ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։
Դրամաշնորհային մրցույթում հատկապես կարևորվում են Տեղեկատվական և Բարձր տեխնոլոգիաների ոլորտի այնպիսի ուղղություններում նորարարական լուծումներ առաջարկող հայտերը, ինչպիսիք են՝ ճարտարագիտությունը (ավտոմատացված համակարգեր, սարքաշինություն), նյութագիտությունը, կիբեռանվտանգությունը, արհեստական բանականությունը։
Դրամաշնորհային ծրագրի շրջանակում ընտրված մասնակիցները հնարավորություն են ստանում աշխատել նաև փորձառու մենթորների հետ, որոնց աջակցությամբ ստանում են ծրագրերի ներկայացման, ֆինանսներ և ներդրումներ, միջազգային պատվիրատուներ և գործընկերներ ներգրավելու հմտություններ։