
Իզիթեք ՍՊԸ
EasyDMARC ստարտափի մշակած լուծումը կանխարգելում է էլ. նամակների միջոցով կատարվող հաքերային հարձակումները: Թիրախում փոքր եւ միջին այն կազմակերպություններն են, որոնք ամսական ավելի քան 10,000 էլ. նամակ են ուղարկում` օգտագործելով էլեկտրոնային տարբեր միջոցներ:
EasyDMARC-ն առանձնանում է իր խելացի հուշումների համակարգով, որը հնարավորություն է տալիս հաճախորդին առանց ռիսկերի վերափոխելու իր սեփական էլ.նամակագրության համակարգը` դարձնելով այն անվտանգ:
Առաջիկա մեկ տարում ստարտափը նախատեսում է 20 անգամ մեծացնել սեփական ծառայության ծածկույթը եւ ավելի կատարելագործել ինտեգրացիոն համակարգը: