Իլուրիա ՍՊԸ
Illuria system կողմից մշակված համակարգը հնարավորություն է տալիս կազմակերպություններին պաշտպանել իրենց տեխնիկական ենթակառուցվածքը կիբերհարձակումներից: Համակարգը կարողանում է հետեւել հաքերի քայլերին՝ առանց վերջինիս իմացության։ Հնարավոր է վայրկյանների ընթացքում հարյուրավոր թակարդներ տեղադրել՝ օգտագործելով շատ քիչ ռեսուրսներ։
Ստարտափի թիրախում են բոլոր այն կազմակերպությունները, որոնք կարեւորում են անվտանգությունը եւ ունեն բազմաթիվ սարքեր, որոնք պետք է պաշտպանել հարձակումներից։