2013-2015թթ-ից «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը իրականացրել է Նորարարության համաֆինանսավորվող դրամաշներհների մրցույթներ Համաշխարհային բանկի «Էլեկտրոնային հասարակության և մրցունակության համար նորարարության» վարկային ծրագրի շրջանակում: Մրցույթի նպատակն էր աջակցել ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում գործող ընկերություններին նոր ապրանքների և ծառայությունների մշակման, ինչպես նաև ՏՀՏ և բարձր տեխնոլոգիաների տարբեր գործընթացներում ներդրման, ադապտացման, բարելավման և/կամ զարգացման համար: Դրամաշնորհային գումարը յուրաքանչյուր նախաձեռնության համար կազմում էր նվազագույնը 10,000 ԱՄՆ դոլար և առավելագույնը՝ 50,000 ԱՄՆ դոլար։
2019-2021թթ-ին «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Համաշխարհային Բանկի աջակցությամբ իրականացվող «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածք»-ի ծրագրի ներքո իրականացնում է Նորարարության զարգացման (IMG) և Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների (RMG) մրցույթներ։ «Համաֆինանսավորվող դրամաշնորհներ» ծրագրի նպատակն է աջակցել Երևանում և մարզերում գործող ընկերություններին՝ զարգացնել իրենց նորարարական և տեխնոլոգիական արտադրանքներն ու լուծումները, ինչպես նաև ուղղորդել դրանք` ի նպաստ տնտեսության ավանդական ճյուղերի առաջխաղացման։