360Սթորիս ՍՊԸ
360 Stories նախագիծը նպատակ ունի մշակել լուծում տեղական ճանապարհորդական օպերատորների համար՝ ներկայացնելու Հայաստանը (հետագայում անցնելով նաեւ այլ երկրների) միջազգային շուկայում:...
Read Post
360 Stories նախագիծը նպատակ ունի մշակել լուծում տեղական ճանապարհորդական օպերատորների համար՝ ներկայացնելու Հայաստանը (հետագայում անցնելով նաեւ այլ երկրների) միջազգային շուկայում:...
Read PostՀիմնարկը մատչելի ամպային համակարգ է, որն օգնում է հայկական փոքր ու միջին բիզնեսներին արդյունավետ կառավարել մարդկային ռեսուրսները։ Համակարգն ավտոմատացնում է կադրային գործը, աշխատավարձի հաշվարկն ու վճարումը, իսկ ինքնասպասարկման հավելվածը աշխատակիցներին հասանելի է դարձնում իրենց վերաբերող կադրային գրանցումներն ու հաշվարկի մանրամասները՝ ՄՌ եւ հաշվապահական բաժինների եւ աշխատակիցների միջեւ կապը դարձնելով ավելի արդյունավետ եւ հարմար: ...
Read PostGrovf-ի տվյալների բազան իր տեսակի մեջ առաջին, օգտագործման համար պատրաստ FPGA արագացված NoSQL տվյալների բազա է՝ արդյունաբերական իրերի ինտերնետի (IIOT) սենսորների կողմից գեներացված տվյալները մշակելու և պահպանելու համար: Պրոդուկտի նախատիպն արդեն 10 անգամ ավելի արագ գործարքներ է իրականացնում և 31 անգամ ավելի էներգախնայող է՝ համեմատած ամենաժամանակակից լուծումների հետ։ ...
Read PostRIOsys մոդուլները նախագծված են այնպես, որ կարող են կիրառելի լինել գրեթե ցանկացած մատչելի վերածրագրավորվող կոնտրոլերի համար: Մոդուլները հիմնված են բարձր որակի տվյալների հավաքագրման տարրերի վրա: Նրանց արտադրողականությունը գործնականորեն համեմատելի է շուկայում առկա արդյունաբերական չափանիշների մոդուլների հետ: Ստարտափը նաեւ ապահովում է ծրագրային API, այնպես որ օգտագործողները կարող են կիրառել այն իրենց նախագծերում եւ հետազոտական աշխատանքներում: ...
Read PostOne-Click Key-ն 3-ը մեկում մուտքանունի եւ գաղտնաբառի կառավարման սարք է, որտեղ օգտագործողից չի պահանջվում հավաքել մուտքանուն եւ գաղտնաբառ՝ անձնական հաշիվներ մուտք գործելու համար: Այդ գործընթացը հնարավոր է անել՝ ուղղակի տեղադրելով սարքը համակարգչի USB հատվածում: Սա թույլ կտա ավտոմատ մուտք գործել համակարգիչ կամ ցանկացած համակարգ, որտեղ օգտագործողն ունի հաշիվ՝ առանց մուտքանուն եւ գաղտնաբառ հավաքելու: Սարքը USB հատվածից հանելուն պես, օգտատերն ավտոմատ դուրս է գալիս համակարգից: ...
Read PostԴրամաշնորհը թիմին հնարավորություն է տվել ձեռքբերել արդյունաբերական եւ լազերային CNC մեքենաներ, որը թույլ կտա կրթական եւ արդյունաբերական CNC մեքենաներ արտադրող հոսքագիծ ստեղծել: SarsUp-ի կրթական CNC-ները ԵՄ շուկաներում ներկայացվելու պոտենցիալ ունեն: Ստարտափի հիմնադիրները կարծում են, որ CNC-ները կարելի է մատակարարել Եվրոպական Միության ինժեներական մասնավոր լաբորատորիաներ: ...
Read PostՍտարտափը ներկայացնում է ցանկալի ապրանքները արտերկրից գնելու էժան եւ արագ եղանակ, իսկ դրանք ներկրողի դերում հանդես են գալիս տվյալ քաղաք այցելող ճանապարհորդները: Արդյունքում, ճանապարհորդը լրացուցիչ գումար աշխատելու եւ տեղացիների հետ շփվելու հնարավորություն է ստանում, իսկ գնորդը ձեռք է բերում իրեն անհրաժեշտ պրոդուկտները՝ արագ եւ էժան...
Read PostXCloud Networks-ը տվյալների կենտրոններն արդյունավետ կառավարելու լուծումների համապարփակ հավաքակազմ է։ Այն թույլ է տալիս խելամիտ գնով ստեղծել ցանցային ենթակառուցվածքներ՝ կախվածություն չունենալով սարքավորումներ արտադրող կոնկրետ ընկերություններից։ XCloud-ի շնորհիվ հնարավոր է անհրաժեշտության դեպքում հեշտորեն մեծացնել ցանցային ենթակառուցվածքները, ավտոմատացնել հնարավոր գործառույթները՝ ժամանակ խնայելու և մարդկային սխալներից խուսափելու համար։ Այն նպաստում է ցանցային ինժեներների աշխատանքի արդյունավետ կազմակերպմանն ու գործառնական ծախսերի կրճատմանը։ ...
Read PostVolterman-ն ունի էլեկտրոնային պրոցեսոր, որը տեղակայված է բարակ եւ էլեգանտ դրամապանակում։ Այն համատեղում է մի քանի գործառույթներ, որոնց կարիքը հաճախորդներն առօրյայում ունեն՝ դրամապանակ օգտագործելիս։ Volterman-ի ստեղծման ուղղությամբ աշխատել են հայտնի դիզայներներ եւ ծրագրավորողներ։ ...
Read Post