Սայբեր Մանթիս ՍՊԸ
«Վերջին ծուռը» վիդեոխաղն իր հերոսին տեղակայում է կիբեռպանկ միջավայրում, թույլ տալով բացահայտել իր ինքնությունը՝ երկու աշխարհներում ճանապարհորդելու միջոցով: Խաղը hack’n’slash ոճում է:
Առաջիկա մեկ տարում Cyber Mantis Games-ը նախատեսում է ներկայացնել խաղի դեմո տարբերակը: «Վերջին ծուռը» հասանելի կլինի Եվրոպայում տարածված գրեթե բոլոր լեզուներով: