
ԴԵՆՈՎՈ ՍԱՅԵՆՍԻՍ ՓԲԸ
Դենովո Սայենսիսը գիտահեն ընկերություն է, որը ստեղծում է նոր դեղամիջոցներ՝ օգտագործելով արհեստական բանականության (ԱԲ) ժամանակակից տեխնոլոգիաները։ Ի տարբերություն գոյություն ունեցող մոտեցումների, որոնք հիմնված են մոլեկուլային մեծածավալ տվյալների ուսուցման վրա, ընկերության կողմից ստեղծված ալգորիթմը սովորում է թիրախ-դեղամիջոց մոլեկուլային փոխազդեցության բարդ սիմուլյացիաների վրա։ Մեծածավալ տվյալներից անկախությունը թույլ է տալիս ստանալ շատ ավելի նոր մոլեկուլներ, աշխատել շատ ավելի մեծ թվով թիրախների դեմ և նվազեցնել մարդկային գործոնը։