ՖՈԼԴԻՆԿ ՍՊԸ
Ֆոլդինկը բիոտեխնոլոգիական ընկերություն է, որը զբաղվում է 3D բիոտպագրության տեխնոլոգիայի մշակմամբ։ Ֆոլդինկը մշակում է 3D բիոտպիչներ - հատուկ 3D տպիչներ և բիոթանաքներ - կենսաբանական թանաքներ կազմված կաթնասունների միջբջջային նյութը նմանակող բիոմատերիալներից։
Ընկերության նպատակն է իր ներդրումն ունենալ դոնորական օրգանների համաշխարհային պակասուրդի խնդրի լուծման ինչպես նաև ռեգեներատիվ բժշկության զարգացման մեջ՝ հնարավորություն տալով աշխարհի բոլոր անկյունների գիտնականներին զբաղվել այս տեխնոլոգիայով։