
ՖՈՐՋՖԻՔՇՆ ՍՊԸ
Mythrill-ը սերիական պատմությունների մոբայլ հարթակ է՝ նվիրված ֆենթեզի և գիտաֆանտաստիկ ժանրերին։ Պատմությունները տեքստային ֆորմատով են, սակայն հետևում են հեռուստատեսային սերիալների ոճին՝ կարճ, պարբերաբար թողարկվող էպիզոդներով՝ երկարաֆորմատ գրքերի փոխարեն։ Ընթերցողները ստանում են ամենօրյա թարմացումներ իրենց հավանած պատմություններից, որը շարունակվում է տարիներ։ Mythrill-ը նաև կենտրոնացած է երևակայական աշխարհների ստեղծման վրա, որը Ֆենթեզի ժանրերում կարևորագույն նշանակություն ունի։ Այդ նպատակով կատարվում է վիզուալ կոնտենտի սահուն ինտեգրացիա տեքստային էպիզոդների մեջ, որը թույլ է տալիս ընթերցողներին տեսնել կարևոր կերպարներին, "այցելել" պատմության մեջ առկա վայրերը, և ընկղմվել երևակայական աշխարհում։