
ՍԻԷՆՍԻ ՏԵՉ ՍՊԸ
ՍԻԷՆՍԻ ՏԵՉ ՍՊԸն իրականացնում է StanOk ծրագիրը, որի նպատակն է նախագծել և կառուցել ունիֆիկացված թվային ծրագրով ղեկավարվող բազմաֆունկցիոնալ հաստոց
ՍԻԷՆՍԻ ՏԵՉ ՍՊԸն իրականացնում է StanOk ծրագիրը, որի նպատակն է նախագծել և կառուցել ունիֆիկացված թվային ծրագրով ղեկավարվող բազմաֆունկցիոնալ հաստոց, որի կոնստրուկտորական լուծումները թույլ կտան տարաբնույթ խնդիրների համար օգտագործել տարբեր կատարողական բլոկեր՝ արտադրելով ուրիշ ԹԾՂ հաստոցներ, նախատիպեր, պրոտոտիպներ, պրեսֆորմաներ, տարատեսակ դետալներ և այլ։ ԹԾՂ-ի ունիվերսալության շնորհիվ պոտենցիալ գնորդը հնարավորություն կունենա իր անհատական պահանջների և ֆինանսների համապատասխան ԹԾՂ հաստոց ձեռք բերել, նաև ստանալ անհրաժեշտ խորհրդատվություն և սպասարկում, որի միջոցով կկարողանա ունենալ սեփական արդադրություն կամ զարգացնել առկա արտադրությունը, ավելի օպտիմալացնել իր արտադրական գործընթացը։ Այսպիսով, ընկերությունը լուծելու է տեղական հաստոցների արտադրման անհրաժեշտության հիմնահարցը լոկալ շուկայում։