Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

ճանաչենք արագընթաց զարգացող ընկերություններին

Իքսբիոնիկս ընկերությունը հիմնադրվել է 2018թ․-ին՝ ի սկզբանե որպես ուսանողական հետազոտական նախագիծ, այնուհետև վերածվել հեռանկարային ստարտափի աջակցող տեխնոլոգիաների բնագավառում։
Իքսբիոնիկսի հիմնական առաքելությունն է հետազոտել ու զարգացնել վերականգնողական և աջակցող տեխնոլոգիաներ, ստեղծել վերին վերջույթների նորագույն պրոթեզներ, ինչպես նաեւ ցուցաբերել համապարփակ մոտեցում վերին վերջույթի անդամահատում ունեցող անձանց, որը ներառում է և՛ ֆիզիկական, և՛ հոգեսոցիալական աջակցություն:
Իքսբիոնիկսը ստեղծել է վերին վերջույթների պրոթեզի մի քանի տեսակի մոդելներ ձեռքի մասնակի և ամբողջական անդամահատության պատճառով առաջացած շարժողական խնդիրները լուծելու համար։ Ընկերության առավելությունը միջազգային շուկայում արդեն գոյություն ունեցող պրոթեզների նկատմամբ մարդակենտրոն մոտեցումը և տեխնոլոգիական նորարարություններն են, որոնք թույլ են տալիս օգտագործողին պրոթեզը կառավարել ինտուիտիվ կերպով և կատարել պարզ կենցաղային գործողություններ։

Գործընկերներ