Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

ճանաչենք արագընթաց զարգացող ընկերություններին

Easy Sales վաճառքի կառավարման բջջային հավելվածը նախատեսված է դիստրիբյուցիայով զբաղվող ընկերությունների վաճառքի պրոցեսերն ավտոմատացնելու համար։

Easy Sales վաճառքի կառավարման բջջային հավելվածը նախատեսված է դիստրիբյուցիայով զբաղվող ընկերությունների վաճառքի պրոցեսերն ավտոմատացնելու համար։ Հավելվածը կառավարում և վերահսկում է վաճառքի խմբի ղեկավարի, վաճառքի մենեջերների, առաքիչների և մերչենդայզերների աշխատանքը՝ դարձնելով այն ավելի արդյունավետ, թափանցիկ և չափելի։ Ի տարբերություն այլ համանման հավելվածների՝ Easy Sales-ում շեշտը դրված է ոչ միայն գործարքների հաշվառման վրա, այլ նաև վաճառքների ավելացման և թիմի վերահսկողության վրա։

 

Easy Sales-ն օգնում է վաճառքի պատասխանատուին ավելի շատ վաճառել՝ պատվերը գրանցելու պահին հուշելով նրան ակտուալ ակցիաներն ու զեղչերը, առաջարկելով պատվիրված ապրանքներին լրացնող ապրանքներ, լավագույն վաճառք ունեցող ապրանքները, ինչպես նաև տվյալ հաճախորդի մոտ ամենաշատ վաճառք ունեցող ապրանքները։ Վաճառքի պատասխանատուին մնում է միայն կատարել ծրագրի հուշումները։ EasySales-ում կարելի է վերահսկել հաճախորդների պարտքերը, մեկ վաճառքի պատասխանատուի գծով ընդհանուր պարտքերը, վաճառքների և պարտքերի դինամիկան և դրա միջոցով ֆիքսել ռիսկային հաճախորդներին կամ պոտենցիալ ֆինանսական չարաշահման ռիսկերը։

Գործընկերներ