Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

ճանաչենք արագընթաց զարգացող ընկերություններին

Արևային էներգետիկայի ուսումնա-հետազոտական ստենդը իրենից ներկայացնուն ե ուսումնա-հետազոտական հարթակ՝ նախատեսված արևային էներգետիկայի ոլորտում լաբորատոր և հետազոտական աշխատանքների իրականացման համար: Այն թույլ է տալիս իրականացնել լաբորատոր հետազոտական աշխատանքներ, պարզելու համար արևային վահանակի արդյունավետությունը` կախված միջավայրի ջերմաստիճանից, լույսի սպեկտորից, լույսի աղբյուրի հետ ունեցած անկյունից և արևային մարտկոցի տիպից: Համակարգը կարող է կիրառվել որպես ուսումնական լաբորատոր ստենդ, որի միջոցով ուսանողները կարող են կատարել լաբորատոր աշխատանքներ, ինչպես նաև օգտագործել գիտահետազոտական աշխատանքների իրականացման համար: Այն կարող է նաև հաջողությամբ ծառայել որպես թեստավորման համակարգ՝ արտադրական միավորումներում, արտադրական գործընթացի թեսթավորման փուլում:
Համակարգը համալրված է ղեկավարվող սպեկտորով և պայծառությամբ լույսի աղբյուրով, լույսի սպեկտորի տվիչով, արևային վահանակի անկյան ղեկավարման համակարգով, արևային վահանակի ջերմաստիճանի ղեկավարման համակարգով ինչպես նաև ղեկավարման և չափման համակարգով: Հատուկ ծրագրային ապահովվումը թույլ է տալիս իրականացնել ինչպես լաբորատոր աշխատանքներ, այնպես էլ կատարել չափումներ հետազոտական աշխատանքների համար: Արևային մարտկոցի տեղակայման վահանակը թույլ է տալիս առանց որևէ դժվարությունների արագ փոխել արևային մարտկոցը ինչպես նաև ծրագրային ապահովման միջոցով ղեկավարել մարտկոցի ջերմաստիճանն ու լույսի աղբյուրի հետ ունեցած անկյունը: Համակարգը տալիս է հնարավորություն ուսումնասիրել և իրականացնել լույսի աղբյուրի ավտոմատ հետևման համակարգի նախագծում, ինչը էականորեն բարձրացնում է արևային մարտկոցների արդյունավետությունը:
Որպես ղեկավարման և չափման համակարգ օգտագործվել է myRIO-1900 պլատֆորմը, որը արտադրվում է ամերիկյան հայտնի National Instruments կազմակերպության կողմից: Նշված պլատֆորմը համալրված է հզոր պրոցեսորով, ունի ներդրված Wi-Fi մոդուլ և հիմնված է վերածրագրավորվող տրամաբանական ինտեգրալ սխեմայի (FPGA) հենքի վրա:
Արևային էներգետիկայի ուսումնա-հետազոտական ստենդի հիմնական առանձնահատկություններից են.
• Ժամանակակից չափման և ղեկավարման համակարգ` համալրված ինտերակտիվ և գեղեցիկ ինտերֆեյսով ծրագրային ապահովումով, որը թույլ է տալիս չափումներ իրականացնել, կառուցել գրաֆիկներ ինչպես նաև չափման արդյունքների ֆայլում գրանցում իրականացնել
• Արտադրության մեջ և գիտահետազոտական նպատակներով կիրառության հնարավորություն
• Լույսի սպեկտորի ղեկավարելու և չափելու հնարավորություն
• Արևային մարտկոցի անկյան ղեկավարման հնարավորություն՝ ծրագրային ապահովման միջոցով
• Արևային մարտկոցի ջերմաստիճանի ղեկավարում
• Հատուկ կառուցվածք, որը բացառում է չափումների ժամանակ շրջակա միջավայրի լույսի ազդեցությունը
• Լույսի աղբյուրի և արևային մարտկոցի ավտոմատ ղեկավարման համակարգ
• Համեմատաբար էժան գին
• Տարբեր տիպի արևային մարտկոցների կիրառմամբ չափումներ իրականացնելու հնարավորություն
• Տարբեր տիպի արևային մարտկոցների տեխնիկական հատկությունների ստացման հնարավորություն՝ կախված շրջակա միջավայրի ջերմաստիճանից, լույսի աղբյուրի սպեկտորից և լույսի աղբյուրի հետ ունեցած անկյունից
• Ուսումնական ձեռնարկի առկայություն, որտեղ ներկայացված են տեսական գիտելիքներ և լաբորատոր աշխատանքների իրականացման նկարագրություն
• Անգլերեն և ռուսերեն ծրագրային ինտերֆեյս և ուսումնական ձեռնարկ:

Գործընկերներ