Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

ճանաչենք արագընթաց զարգացող ընկերություններին

Իմփակտ Ինովացիաների Ինստիտուտ ՍՊԸ-ն է հիմնադրվել է 2020 թվականին, այն կանանց կողմից գլխավորվող սոցիալական ձեռնարկություն է, որի առաքելությունն է լուծել գլոբալ սոցիալական խնդիրները նորարարական տեխնոլոգիական լուծումների միջոցով:
ԻՄԻՆ-ը մշակել է Safe YOU լուծումը, որը բջջային հավելված է և վեբ հարթակ՝ ուղղված կանխելու և պայքարելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ:

Հավելվածն ունի «Օգնության» գործառույթ, որն օգտատերերին թույլ է տալիս ուղարկել անվճար ահազանգ SMS իրենց գտնվելու վայրի հետ միասին մինչև 7 նախապես ընտրված կոնտակտներին՝ ներառյալ աջակցության կենտրոններին և ոստիկանությանը:
Հավելվածն ունի նաև օնլայն թեմատիկ ֆորումներ, որտեղ օգտատերերը կարող են մասնակցել քննարկումների տարաբնույթ թեմաների շուրջ, ստանալ անվճար խորհրդատվություն տարբեր մասնագետներից, ինչպիսիք են հոգեբանները, բժիշկները և իրավաբանները:
Safe YOU-ն ունի ավելի քան 22000 օգտատեր և ակտիվ է Հայաստանում, Վրաստանում ու Իրաքում:
Safe YOU-ն առաջին հայկական ծրագրային լուծումն է, որը ճանաչվել է որպես թվային հանրային բարիք, սահմանված ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կողմից և համապատասխանում է ՄԱԿ-ի 2020 թվային համագործակցության ճանապարհային քարտեզի չափանիշներին: Բացի այդ, այն առաջին հայկական ստարտափն է, որը մաս է կազմում Google For Startups ծրագրին:
Safe YOU-ի առաքելությունն է ծառայել որպես վիրտուալ ապահով տարածք, որտեղ ողջ աշխարհի կանայք կարող են օգնություն փնտրել և ստանալ իրենց համայնքից և ունենալ հասանելիություն բոլոր հնարավոր ռեսուրսներին, ապահով և աջակցող միջավայրում:
Safe YOU-ի վերջնական նպատակն է նպաստել Կայուն զարգացման նպատակի N5-ի՝ գենդերային հավասարության իրականացմանը:

Գործընկերներ