Duis autem vel eum iriure dolor in hendrerit in vulputate velit esse molestie consequat, vel illum dolore eu feugiat.
Title image

ճանաչենք արագընթաց զարգացող ընկերություններին

ՔայլՏեք ընկերությունը մասնագիտացված է Հայաստանում վերականգնողական և օժանդակող սարքերի, սարքավորումների արտադրությամբ, ինչպես նաև զուգահեռ աշխատանքներ է տանում հայկական նախագծման կառավարման համակարգերի լայնածավալ թողարկման ուղղությամբ:
2016թ. քառօրյա պատերազմից հետո թիմը՝ ի դեմս ընկերության հիմնադիր Դավիթ Արսենյանի, կամավորական սկզբունքներով սկսել է աշխատել հաշմանդամություն ստացած տղաների հետ և գերխնդիր է ունեցել վերականգնել նրանց քայլքի կորցրած ֆունկցիաները և կանխարգելել, մեղմել հաշմանդամության հետ զարգացող հիվանդությունները:
Տարվող վերականգնողական աշխատանքներին զուգահեռ ստեղծվել է ՔայլՏեքը: Տարատեսակ փորձերի, փորձարկումների, §25 ժամ / 8 օր¦ թիմային աշխատանքների արդյունքում ստեղծվեցին հայկական արտադրության այնպիսի սարքավորումներ, ինչպիսիք են.
• Կանգնակը (նաև մանկական),
• Կանգնակ-մահճակալը,
• Կանգնակ-սայլակը,
• Քայլաբերը (նաև մանկական),
• Թվայնացված քայլաբերը,
• Ֆունկցիոնալ զուգափայտը,
• Անվասայլակի էլեկտրական կցորդիչը,
• Էկզոկմախքը,
• Քայլաստիճանը,
• Կառավարման համակարգերը:
Ընկերությունը ունի գիտաարտադրական փայլուն ձեռքբերումներ ևս՝ էլեկտրական շարժիչների (Brushless DC) համար հայկական նախագծվող տարբեր ֆունկցիաներով և հնարավորություններով կառավարման համակարգեր, տվիչներ և այլ դետալներ, որոնք կարող են կիրառվել արդյունաբերական, առողջապահական, դրոնաշինական, ռոբոտաշինական և այլ ոլորտներում:
ՔայլՏեքի թիմը կանգ չի առնում ձեռք բերած հաջողություններով, քանի որ ամեն մի նոր ձեռքբերում մոտեցնում է իրենց տեսլականին՝ հզոր ու արտադրական Հայաստան ունենալուն:

Գործընկերներ